Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Բարոյականությունն ու՜ր, էդ պոռնկաբարոն ու՜ր

Բարոյականությունն ու՜ր, էդ պոռնկաբարոն ու՜ր
18.06.2025 | 17:01

Չեմ կարծում, թե Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցողի պատճառը միայն նրա վերջին հայտարարությունն էր։

Դա ավելի շուտ առիթ էր։

Իսկ իրական պատճառն ավելի պարզ է` հերթական պետական ռեկետը։

Ձեռքի հետ էլ լուրջ հարված կհասցնեն Հայաստանում ռուսական կապիտալին։

Ավելին, նորություն չի, որ սրանք էներգետիկ ոլորտից ռուսներին ուզում են դուրս մղել։ Դրա համար էլ բանակցում են ամերիկացիների հետ, իբր նրանք էլ ատոմակայան սարքելու գուրուներ են։

Եթե Մոսկվան իր կանալներով պաշտպանի Կարապետյանին` բանը կավարտվի միայն «կուլակաթափությամբ»:

Եթե չէ (իսկ Ռուբենի դեպքը ցույց է տալիս, որ չեն շտապում), ապա նոր շոու-դատավարություն է մեզ սպասում

Վերջում հավելեմ, որ կապ չունի պատճառը։

Արցախը ծախողն Արցախում միլիոնավոր դոլարների ներդրումներ անողին կպնելու ոչ մի բարոյական իրավունք չունի։

Չնայած, բարոյականությունը ուր, էդ պոռնկաբարոն` ուր:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ